Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Արամ ՈՒԳՈՒՋՅԱՆ. Հրաշալի լրագրող էր ու մեծ մարդ

Արամ ՈՒԳՈՒՋՅԱՆ. Հրաշալի լրագրող էր ու մեծ մարդ
28.04.2013 | 14:19

Մեծ ցավ ապրեցի հրաշալի լրագրողի ու մեծ մարդու՝ ՄԱՐԳՈ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ կորստով: Մեծավաստակ հրապարակախոսը խորին սրտացավությամբ էր ներկայացնում պրոբլեմային խնդիրները: Պատիվ եմ ունեցել լինելու մեծանուն լրագրողի ուսանելի դասերի ունկնդիրը:
Աստված թող լուսավորի հրաշալի քաղաքացու ու սրտացավ Հայի հոգին :

Դիտվել է՝ 2539

Մեկնաբանություններ